– Տիկին Հովսեփյան, փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարեց, որ չեն գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ պատճառաբանելով, որ նախ՝ ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ, և հանրության շրջանում նման պահանջ չկա: Ձեզ այս բացատրությունը բավարարո՞ւմ է, առհասարակ ի՞նչ կարծիք ունեք այս փուլում արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ:
Ես ի սկզբանե դեմ եմ եղել շատ կարճ ժամկետում ընտրություններ կազմակերպելուն, այդ մասին ասել եմ նաև այն ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ էի: Այսինքն՝ պետք էր, որ 2021 թվականին գնայինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև խորհրդարանի այն կազմը, որը կա, պետք է պարտադիր կերպով փոխվի: Սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը չպետք է ցնցումներ բերեր երկրում: Բնականաբար, այս առաջարկն այն ժամանակ չընդունվեց, որից հետո քննարկվեց ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին հարցը, որը կրկին իշխող խմբակցության կողմից չընդունվեց:
Ինչո՞ւ դեկտեմբերին որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, իսկ հիմա հետ կանգնեց: Քանի որ մարզերում հաճախ եմ լինում, դեռ դեկտեմբեր ամսին մարդկանց տրամադրվածությունն այլ էր, հիմա՝ այլ, մի քանի ամիս հետո լրիվ այլ է լինելու:
– Ի՞նչ նկատի ունեք՝ այլ տրամադրություններ ասելով:
– Դե, դեպի մարդկանց, այսպես ասած, խնդիրների հետ անընդհատ առնչվելը՝ դեկտեմբեր ամսին մի փոքր ցայտնոտային իրավիճակ էր, իսկ հիմա կարծես թե հնարավոր է, որ նոր քաղաքական ուժեր ձևավորվեն, կարծես թե քաղաքականություն է մտնում մրցակից: Փաստացի որևէ կերպ չես կարող գնահատել, թե որ մի պատճառն է, որ ընտրությունների չեն գնում: Այդ հայտարարությունից հետո իշխանական տարբեր պատգամավորների կողմից կան մեկնաբանություններ, սակայն չկա հստակ խոսք, թե ինչն է պատճառ դարձել իրենց այդ դիրքորոշման համար:
Եվ միայն ասել, որ հանրային պահանջ չկա… ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ գործիքակազմով է սա չափվել, և ինչպե՞ս կարող են վստահեցնել, որ հանրային պահանջ չկա, ի՞նչ տոկոսների մասին է խոսքը, և արդյո՞ք հարցում կատարվել է, թե՞ ուղղակի ամեն մեկն իր թաղում է հետաքրքրվել:
– Վերլուծական շրջանակները նշում են, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է եղել, և նա բնավ էլ մտադիր չի եղել գնալ արտահերթ ընտրությունների, այս կարծիքները կիսո՞ւմ եք:
– Կարող է և այդպես լինել, բայց դա զուտ ենթադրություն է, իսկ ես ենթադրություններով չեմ սիրում խոսել, ուստի հավանականությունն այդ բլեֆի այնքան է, որքան ոչ հավանականությունը:
– Նույն շրջանակները նաև նշում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո որոշեց չգնալ ընտրությունների, քանի որ Ռ. Քոչարյանը հստակ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է:
– Երբ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին, քաղաքական դաշտում պատկերացնում էր այն, ինչը կար: Հիմա նաև այդ 16 պլյուս ուժը, որը կա, այնտեղ էլ կա անհամաձայնություն, կարծես մեկը պահանջում է արտահերթ ընտրություններ, մյուսը կարծում է, որ արտահերթ ընտրություններ չպետք է լինի, և այս ամենը կարծես թե սցենար է, կամ ենթադրել են, կամ չեն ենթադրել, և արդյունքում՝ հիմա էլ փոխեցին այդ մոտեցումը: Սրանք ամբողջությամբ ես համարում եմ ենթադրություններ, գուցե իրապես սոցհարցում եղել է, և որի արդյունքը եղել է այն, որ հանրային պահանջ չկա, այլ հակառակը՝ հանրային պահանջ կա:
Այսինքն՝ դա միայն այն դեպքում կարող է լինել, թե իշխող կուսակցությունը, վերջիվերջո, ազնվորեն ասի, թե ինչու հրաժարվեց, որն է պատճառը, կա՞ մտավախություն, թե՞ ոչ: Որևէ անկախ կառույց հարցում չի անցկացրել, կամ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող կողմն է անցկացրել, ինչը սուբյեկտիվ է, կամ, եթե անցկացրել է իշխանական կողմը, կրկին սուբյեկտիվ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: