Լրահոս
Արցախ
18:12
19.01.21
71

«Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի, Քելբաջարը ազատագրողներին, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ». Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ  Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ: Ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարլաբեկելով 3 գեներալ-գնդապետ: Եվ ընդհանրապես մի ասացվածք կա՝ երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների:

Իմ ասածն ընդամենը սա է նշանակում: Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի համար, և՛ անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին:

Սա իմ համոզմունքն է, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ՝ ներառյալ այս դատական նիստին»:

Նշենք, որ այս պարզաբանումը Ռոբերտ Քոչարյանն արել էր այն բանից հետո, երբ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել էր, թե ինքը Շուշին հանձնողներին չի պաշտպանում, Քոչարյանն ասել էր, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը Շուշին հանձնողներից մեկն է: