Լրահոս
Հասարակական
21:10
07.08.22
442

Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները և թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող: