Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:38
26.01.21
70

ԵԽԽՎ-ն կոչ է անում անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը. Մարուքյան

Img default alt hy

ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ԵԽԽՎ-ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,-գրել է պատգամավորը։