Լրահոս
Աշխարհ
21:30
02.11.22
87

Եղիսաբեթ II թագուհու մեքենան աճուրդում կվաճառվի առանց մեկնարկային գնի

Img default alt hy

Հեղինակավոր կանաչ Jaguar X-Type-ը, որը ժամանակին պատկանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին, աճուրդի կհանվի ուշ աշնանը՝ առանց մեկնարկային գնի։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։

Մեքենան աճուրդի «մուրճի տակ» հայտնվի նոյեմբերի 26-ին՝ Ուեյբրիջում։ Այն կվաճառվի ցանկացած առաջարկած գնով, նույնիսկ եթե այն լինի ընդամենը 1 ֆունտ ստերլինգ, գրում է թերթը։

«Սակայն Jaguar-ի գինը՝ ծագման պատճառով, հավանաբար կհասնի առնվազն հնգանիշ թվի», – նշվում է հոդվածում։

Թեթև կաշվե սրահով Էլիզաբեթ II-ի մեքենան ունի 120 հազար կմ վազք։ Այն համալրված է երեք լիտրանոց V6 շարժիչով, ավտոմատ փոխանցման տուփով, կլիմատ-կոնտրոլով։