Լրահոս
Սպորտ
11:38
07.10.25
115

Էդգար Սևիկյանը լքել է հավաքականի ճամբարը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին ժամը 22:45-ին Դուբլինում կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ։