Լրահոս
Հասարակական
21:02
01.11.22
199

Ե՞րբ կսկսվի կենսաթոշակների վճարման գործընթացը

Img default alt hy

Նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից, տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից:

Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5 000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Այս պահին 10% հետվճարի ծրագրին միացել են «ՎՏԲ Հայաստան բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Ակբա բանկ» գործընկեր կազմակերպությունները։