Լրահոս
Քաղաքական
18:56
22.10.24
133

Ձեզ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել. պատգամավոր

Img default alt hy

«Կանխատեսելի էր, որ այս ժամերին հնչելու է ստի ու մանիպուլյացիայի ահռելի դոզա»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց. «Նախ չհասկացա, ինչո՞ւ այդպես ջղայնացաք Արցախի դրոշներին նայելուց, պետք չէ զգացմունքները այդպես բացահայտ ցույց տալ։

«Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, այդ ձեր փաստարկները, ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք:
Բերեցիք, հայտնաբերեցիք մի բան, որ Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնում:

Այս 3 տարի այս դահլիճից կրկնում եք՝ սրանով է ճանաչվել, վարչատարածքային բաժանման օրենքով է ճանաչվել, ներքին օրենքով է ճանաչվել։ Դա այնքան հիմարություն է, որ ոչ ոք, ձեզնից բացի, դա չի կրկնում: Մտածե՞լ եք այդ մասին: Ոնց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք:

Այդ թուղթը ոչ ոքի պարծանքը չէ, զգացե՞լ եք, որ մենակ դուք եք ցիտում: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք:

Դուք ձեզ հարց տվել եք՝ կարո՞ղ եք ընդհանրապես խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը ադրբեջանական նարատիվներ է տարածում: Ձեր արտաքին գործերի նախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են պատասխանում»,- ասաց պատգամավորը: