Լրահոս
Իրավական
12:02
19.01.23
94

Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ զորամասերից մեկի 15 զինծառայողի կյանք խլած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

Img default alt hy

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի զինծառայողների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. Հունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, մի քանի զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկսված նախաքննության շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով: