Լրահոս
Իրավական
14:31
18.05.22
312

Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը

Ձերբակալել են նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, նրան Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել: «Հայլուրի» հետ զրույցում Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը, պատմել է, որ այսօր վաղ առավոտյան իրենց բնակարան են գնացել ռազմական ոստիկաններ, զրուցել ամուսնու հետ, հետո միասին դուրս են եկել: Ժամեր անց ամուսնու ձերբակալման մասին Աստղիկ Գալեյանը մամուլից է իմացել:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են իբր գնդապետի նկատմամբ բռնություն գործադրելու, պլաստամսե շշով նրա դեմքին հարվածելու համար: Խոսքը զինվորական վարչության մոտ տեղի ունեցած միջադեպի մասին է: