Լրահոս
Իրավական
14:50
04.01.25
1 492

Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

Img default alt hy

Այսօր առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան»,–հայտնեց նա։

Քննչական կոմիտեից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ կա ձերբակալված անձ, կատարվում են դատավարական և վարույթային գործողություններ։