Լրահոս
Հասարակական
15:47
03.02.21
73

«Դուք գիտե՞ք, թե քանի զոհված զինծառայողի ծնող է մահացել, քանիսն է խելագարվել այս օրերին». Գեղամ Նազարյան

Img default alt hy

Դուք գիտե՞ք, թե քանի զոհված զինծառայողի ծնող է մահացել, քանիսն է խելագարվել այս օրերին: Այս մասին, փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

«Շատ ծանոթ, անծանոթ մարդիկ հարցնում են՝ բա ե՞րբ է փոխվելու իշխանությունը: Ես ասում եմ՝ փոխվելու է այն ժամանակ, երբ Աննան սողեսող եկավ համերգ, կգնա տուն ու կասի՝ Նիկոլ, էլ հնարավոր չի, մենք չենք կարող անընդհատ սողեսող վոյաժներ անել: Նիկոլն էլ պետք է մի քիչ քիչ խմի եւ հասկանա, որ փակվելով այդ առանձնատանը կամ կառվարության շենքում կամ 200-300 թիկնապահներով երկիր չեն կառավարում: Ամոթ է, դուրս եկեք, մարդավարի դատվեք»:

Գեղամ Նազարյանը կոչ արեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի այլ երկրների հայերին՝ «լումա անգամ չտաք դրանց: Նրանք եկել են մեր երեխեքի անունից՝ ձեզնից փող հավաքեն: Խնդրում եմ դրանց որեւէ կոպեկ չտաք: Դրանք պետք է դառնան «իզգոյներ»: Ոչ, Աննա դուք չեք մարսելու, դուք հայ ժողովրդին լավ չեք ճանաչում, լավ չեք հաշվել:

Երբ 5 մլրդ դոլարի պատմությունից հետո երբ Աննան գնում է Մոսկվա, հետո Ամերիկա, մեր իրավապահները չեն ուզում հետաքրքրվե՞լ, թե էս Նիկոլը արդյոք բարոյական աջակցության կարիք չի ունենում, ինչու կինը կողքին չի լինում: Գուցե այդ 5 մլրդ դոլարի հարցերն են ուզում լուծել»:

Նրա խոսքով, Աննա Հակոբյանը պատերազմի օրերին եղել է կառավարման բունկերում, եւ ինչ իմանանք, թե այնտեղից ինչ ինֆորմացիա է դուրս բերել:

«Մեր անվտանգության ծառայությունները բոլոր նրանց, որոնք այնտեղ եղել են, հեռախոսների ելքային, մուտքային զանգերը, հաղորդագրությունները վերծանեն՝ ում են գրել, ինչ են գրել»,-ասաց նա: