Լրահոս
Քաղաքական
19:50
04.11.22
273

Դուրս եկեք ֆրանսիական հրապարակ և մերժեք բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են ադրբեջան. Սենոր Հասրաթյան

Img default alt hy

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է.

«Վաղը՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին դուրս եկեք ֆրանսիական հրապարակ և մերժեք բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են ադրբեջան...

Դուրս եկեք և սեփական պատմությունն ուրացողներին հիշեցրեք, որ երբ Արցախը հիշատակվում էր ուրարտական սեպագրերում և հունական աղբյուրներում, ադրբեջան կոչվող միավոր չկար և չէր կարող լինել...

Դուրս եկեք և վերահաստատեք, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի Հաբանդ գավառում, երբ 4-րդ դարում հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը հիմնադրում էր Ամարասի եկեղեցին, իսկ ավելի ուշ Հայոց երկրամասում իշխում էին Առանշահիկները, ադրբեջան կոչվող պետություն, անգամ, պատմության արգանդում չկար...

Դուրս եկեք և փրկեք դարեր անց վերածնված և արդեն 30 տարուց ավելի անկախության ճանապարհ անցնող հայկական երկրորդ պետականության բեկորները...

ԴՈւՐՍ ԵԿԵՔ և մերժե՜ք Արցախը մերժողին, քանի դեռ ամեն ինչ չէ կորսված»: