Լրահոս
Շոու բիզնես
23:59
29.10.22
138

Դոլինան հայտնել է՝ ինչպես է բեմի վրա ուշագնաց եղել

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնի երգչուհի Լարիսա Դոլինան «Պատմությունների քարավան» պարբերականին խոստովանել է, թե ինչպես է մի անգամ ուշագնաց եղել բեմում իր ելույթի ժամանակ։

Դա պատահել է նրա հետ 1983 թվականին, երբ նա հղի էր։ Այդ ժամանակ երգչուհին նկարահանվել է «Մենք ջազից ենք» ֆիլմում և միևնույն ժամանակ հանդես է եկել համերգներով։

Լարված գրաֆիկով պայմանավորված՝ ելույթներից մեկի ժամանակ Դոլինան կտրուկ վատացել է, հենց բեմում նա ուշաթափվել է, արյունահոսություն է սկսվել։ Պտուղը չի տուժել, սակայն բժիշկները պնդել են, որ Դոլինան որոշ ժամանակով դադարեցնի գործունեությունը։