Լրահոս
Քաղաքական
18:09
16.05.22
223

«Դիմադրության» շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը Արցախի հանձնումը վիժեցնելն է․ թյուրքագետ

Img default alt hy

Այժմ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան բանակցություններում քննարկվում է երկու հարց՝ ո՞վ է լինելու Արցախի հանձնման հիմնական միջնորդը (Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան) և որոշ տեխնիկական հարցեր (օրինակ՝ մշակութային ինքնավարություն կլինի՞, թե ոչ)։ Նման դասավորության գլխավոր պատճառը ՀՀ դե ֆակտո թուրքամետ ղեկավարության հրաժարումն է պայքարել Արցախի համար։ Մնացյալ բաները երկրոդական են, քանի չկա քաղաքական կամք փրկել Արցախը, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Մեծ է հավանականությունը, որ եթե այժմ չկանգնացնել այս գործընթացը, ապա մենք կկորցնենք Արցախը փրկելու վերջին հնարավորությունը։

Արցախի հանձնումը վիժեցնելն է «Դիմադրության» շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը և ցանկությունը, և ոչ թե այս կամ այն ուժին/քաղաքական գործչին աջակցելու ցանկությունը»։