Լրահոս
Քաղաքական
20:45
31.03.25
191

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ

Img default alt hy

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, և հատկապես՝ Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին։