Լրահոս
Իրավական
13:00
15.05.22
235

Դատարանը մերժել է ՀՅԴ-ական երիտասարդի կալանավորման միջնորդությունը. փաստաբան

Img default alt hy

Դատավոր Ոսկանյանը րոպեներ առաջ Գյումրու հայտնի դեպքով մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Գայանե Պապոյանից։ 

«Ինձ համար նիստը չափազանց դժվար էր հուզական առումով, քանի որ Վելիխանն իմ ուսանողն է, ով նաև պատերազմի մասնակից է։

Կեցցե՛ ԴԱՏԱՎՈՐԸ!!!

Հիշեցնեմ, որ մինչ այս պահը այդ դեպքով բոլորը, բացառությամբ մեկ անչափահասի, կալանավորվել են, սակայն այդ հանգամանքը չխանգարեց դատավորին , որպեսզի կայացնի օբյեկտիվ դատական ակտ։

Հիշեցնեմ, որ մինչ այս պահը այդ դեպքով բոլորը, բացառությամբ մեկ անչափահասի, կալանավորվել են, սակայն այդ հանգամանքը չխանգարեց դատավորին , որպեսզի կայացնի օբյեկտիվ դատական ակտ»։