Լրահոս
Իրավական
14:36
08.02.21
56

Դատախազությունը քննարկում է Վահան Բադասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Img default alt hy

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»

Հիշեցնենք, որ Բադասյանն արգելանքի տակ է հունվարի 28-ից. Նրան նախ ձերբակալել են, ապա կալանավորել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով։

Ծնունդով Հադրութից, ազատամարտիկ Վահան Բադասյանը հունվարի 28-ին՝ ազգային բանակի օրը, Եռաբլուրում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․

«Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։

Նույն օրը Բադասյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Բադասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Բադասյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, միաժամանակ մի քանի միջնորդություն՝ դատախազությանն ու վարույթն իրականացնող մարմնին՝ ԱԱԾ քննիչին, Բադասյանի խափանման միջոցը փոխելու համար։ Այդ թվում ներկայացվել է նաեւ կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն, նրա համար երաշխավորել են ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը։

Դատախազությունը ստացել է ներկայացված միջնորդությունները, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվել, սակայն միջնորդություններին լուծում դեռևս չի տրվել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս պահին Վահան Բադասյանի կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակվել նրան։

-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազությունից։