Լրահոս
Հասարակական
19:00
02.11.22
276

Դանակահարություններ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։  

Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում «Նոր Հաճն» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած վերք, աջից ազդրի հետին մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջային պատի կտրած վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի, որտեղ առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո նշված անձիք տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արմավիրի մարզի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Հովսեփյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Խորեն Վարդանյանը։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Մարտիրոսյանին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։