Լրահոս
Հայաստան
16:29
24.12.20
66

Ցուցարարները ձվեր են նետել կառավարության շենքի վրա

Img default alt hy

Կառավարության շենքի մոտ, այսօր ընդդիմության կազմակերպած Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ձվեր են նետել կառավարության շենքի ուղղությամբ:

Հեշեցնենք, որ  առավոտյան ժամը 10-ից քաղաքացիները  շրջափակել էին կառավարության շենքը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին մուտք գործել շենք և կառավարության այսօրվա նիստը չկայանա:

Այդուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել և անցկացնել նիստը, մինչ այդ ցուցարարները փակել էին վարչապետի ավտոշարասյան ճանապարհը դեպի կառավարության շենք, ակցիայի մասնակիցները ձնագնդիներ էին նետել շարասյան ուղղությամբ:

Ավելի ուշ քաղաքացիները երթ կազմակերպեցին դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ պահանջեցին գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Փաշինյանին:

Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարերը վանկարկում էին. «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:

Ավելացնենք, որ ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը: Բացի այդ, ոստիկաններով լի ավտոբուսներ են բերել Կառավարության շենքի մոտ: Ոստիկանները 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով և վահաններով: