Լրահոս
Աշխարհ
23:48
01.11.22
152

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 630,5 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 630 միլիոն 549 հազար 25: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 590 հազար 432 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան: Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 495 հազար 76 և 1 մլն 70 հազար 389, Հնդկաստանում՝ 44 միլիոն 654 հազար 638 և 529 հազար 77, Ֆրանսիայում՝ 37 միլիոն 30 հազար 865 և 158 հազար 34, Բրազիլիայում՝ 34 միլիոն 828 հազար 749 և 688 հազար 157, Գերմանիայում՝ 35 միլիոն 619 հազար 687 և 153 հազար 694 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել Է 846,0: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3267, Հնդկաստանում՝ 375, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2393, Գերմանիայում՝ 1821, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: