Լրահոս
Իրավական
17:05
20.05.22
187

Ցորի զորամասի գործով դատական նիստը հետաձգվել է. ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը

 

Ցորի զորամասի 11 զոհված զինծառայողների հարազատները դատարան են գնացել իրենց տղաների նկարներով: Այսօր նշանակված դատական նիստին ներկա է եղել նաև գործով կալանավորված սպա Գևորգ Գևորգյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել` սեփական կյանքը փրկելու նպատակով անգործություն դրսևորելու համար:

Գործի քննությունը Գորիսից ավելի վաղ տեղափոխվել է Երևան, բայց դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը: Դատախազը պնդել է, որ այն ուղարկել են կալանավայր, սակայն Գոռ Գևորգյանը հրաժարվել է վերցնել: