Լրահոս
Քաղաքական
11:50
30.10.22
116

Ցնցված ենք Սեուլում մահացու հրմշտոցի մասին ողբերգական լուրից․ ԱԳՆ

Img default alt hy

Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի Իթհևոն թաղամասի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։ 

«Մենք ցնցված ենք Սեուլում մահաբեր հրմշտոցի ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելի անձանց, տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։