Լրահոս
Հասարակական
12:11
23.04.25
492

Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն Ազիզյան

Img default alt hy

ՇՄՆ Հիդրոօոդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազինյանը գրում է. «Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 %-ի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։