-
Միջազգային
Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները
11:1025.06.26 -
Քաղաքական
Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան
10:1425.06.26 -
Մամուլի տեսություն
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»
10:0025.06.26 -
Մամուլի տեսություն
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
09:5825.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»
09:5225.06.26 -
Մամուլի տեսություն
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
09:4825.06.26 -
Մամուլի տեսություն
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
09:2525.06.26 -
Մամուլի տեսություն
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
09:2025.06.26 -
Մամուլի տեսություն
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
09:1525.06.26 -
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Իրավական
Սկանդալային մեղադրանք և պահանջ՝ Մոսկվայից. ո՞ւմ և ինչո՞ւ է խնայում Փաշինյանը
19:0624.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26 -
Հասարակական
Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ
18:1124.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան
17:3324.06.26 -
Միջազգային
Իրանը հաղթահարեց ԱՄՆ-ի հետ պատերազմն ու պահպանեց իր բալիստիկ հրթիռները. ստորագրված հուշագիրը
17:1824.06.26 -
Հասարակական
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Մանուկյան
17:0624.06.26 -
Հասարակական
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
16:3624.06.26 -
Տնտեսական
Հայկական ապրանքը կանցնի՞ օվկիանոսը. Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը գոհ է արդյունքներից
16:1924.06.26 -
Հասարակական
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:0924.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Լռեցնելու փո՞րձ. Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15:3024.06.26 -
Հասարակական
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
14:5024.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը
14:1124.06.26 -
Իրավական
Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
14:0024.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
13:4624.06.26 -
Հասարակական
Մահացու շոգ է Եվրոպայում. ռեկորդային տապը հաղթահարելու միջոցներ են փնտրում մարդիկ
13:3124.06.26 -
Հասարակական
Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ
13:1424.06.26 -
Իրավական
Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբան
12:5724.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություն. Չալաբյանին տարել են տնից, երբ բոլորը քնած են եղել
12:3024.06.26 -
Իրավական
Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
12:2124.06.26 -
Հասարակական
Օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11:4624.06.26 -
Մամուլի տեսություն
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»
10:0124.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:4924.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
09:4224.06.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
09:3824.06.26 -
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ
13:0023.06.26 -
Հասարակական
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնել. Armlur
12:4423.06.26 -
Քաղաքական
Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա` էլ ավելի սրելով իրավիճակը
12:2523.06.26 -
Միջազգային
Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով
12:0023.06.26 -
Քաղաքական
Ծեծկռտուք` Երևանի քաղաքապետարանում. «Արա լսի, այ տղեն դու ես, դավայ ըստուց»
11:4923.06.26 -
Քաղաքական
«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից
11:2623.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ
11:1823.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար
11:0223.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. խուզարկում են ավտոմեքենաները․ «Փաստինֆո»
10:2823.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր կառավարությունում․ «Իրավունք»
10:2223.06.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
10:0823.06.26 -
Հասարակական
Վաղը ՀՀ որոշ շրջաններում կրկին կարկուտ կտեղա, ջերմաստիճանն էլ կնվազի 4-5 աստիճան․ Գագիկ Սուրենյան
10:0123.06.26 -
Մամուլի տեսություն
Լավատեսական պատկերներից՝ դառը իրականություն․ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2026 թվականին. «Փաստ»
09:5223.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»
09:4823.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
09:4523.06.26 -
Մամուլի տեսություն
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
09:4223.06.26 -
Մամուլի տեսություն
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:3823.06.26 -
Մամուլի տեսություն
Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»
09:2523.06.26 -
Մամուլի տեսություն
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
09:2023.06.26
Չկա խաղաղության պայմանագիր․ Գեղամ Մանուկյան
«Իրավունք» թերթը գրում է․
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳեղամՄ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են` որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ:
Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում մշակված և Պրահայում Փաշինյանի ու Ալիևի կողմից հավանություն ստացած ու մի քանի կետանոց այդ փաստաթղթի մասին իշխանությունները որևէ բան չեն խոսել, չեն հերքել, մինչդեռ այն արձանագրում է, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի 30-ամյա պայքարից: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամավորի հետ:
-Պարոն Մանուկյան, ընդամենն օրերի հարց է մնացել` ի վերջո, եթե մերժում եք իշխանության, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ճանապարհը, հետևապես ի՞նչ եք առաջարկում:
-Նախ դժվար է ասել, թե օրերի հարց է, որովհետև ամեն ինչ անհստակ է: Այնքան է իշխանությունը խճճվել արտաքին հարաբերությունների և մայրաքաղաքների մեջ, որ ինքն էլ չգիտի` ինչ անի:
Բայց ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը հանրային, ներքին քարոզչության մեջ, անգամ Արցախի իշխանությունների հետ հարաբերություններում փորձում է ստեղծել մի տպավորություն, թե ամեն ինչ փլուզված է, և ով էլ գա Նիկոլի տեղը, չի կարող իրավիճակ փոխել, ամեն ինչ վերջացած է: Մինչդեռ դրանով նրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում` երկարաձգել սեփական իշխանությունը:
Ես կարող եմ գործողությունների շարք ներկայացնել, թե ինչ պետք է անել: Նախ իշխանության փոփոխությունը նոր մի իրավիճակ և մթնոլորտ կարող է ստեղծել: Սա հնարավորություն կտա ի չիք դարձնել բոլոր բանավոր խոստումներն ու պայմանավորվածությունները, որոնք ունեցել է Փաշինյանը այս երկու տարվա ընթացքում:
Հենց այդ բանավոր պայմանավորվածությունների հետևանքով էր, որ Զանգեզուրում մեր զորքերը 20 կմ հետ քաշվեցին, ասում էր, թե անխոս հասկացողություն կա, որ պետք է դուրս ելնեն: Այս տարվա գարնանն ու ամռանը, երբ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում էին խոստումները կատարել, նա վախ ուներ, որ չհասցնի, որովհետև «Դիմադրության» շարժումը հրապարակում էր:
Այնպես որ, իշխանության փոփոխությունը և Հայաստանի կողմից տարբեր մայրաքաղաքների հետ նոր վստահելի երկխոսողը կարող է իրավիճակ փոխել: Ընդ որում` խոսքը ոչ թե արհեստական ժամանակ շահելու մասին է, այլ ռեսթարթ անելու և ամենակարևորը` հայացք ուղղելու երկրի զինված ուժեր, անվտանգություն, հասարական համերաշխություն, միասնականություն:
Սա է հարցերի լուծման ճանապարհը: Մինչդեռ այսօր Հայաստանը գտնվում է մի վիճակում, որ բոլոր մայրաքաղաքները ինչ-որ ճնշումներ են գործադրում: Այս իրավիճակում սեփական երկրի ապագայի մասին մտածող մարդը պետք է գործի դներ բոլոր ռեսուրսները` Հայաստանում և Հայաստանից դուրս, ինչպես եղել է տարիներ շարունակ, այդ թվում` այն հարստությունը, որը հայ ժողովուրդն ունեցել է` հանձինս Սփյուռքի:
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, բաժանումներ է դրել է հայրենիքի ու սփյուռքի միջև, ինչ-որ ցնդաբանական տերմիններ օգտագործելով գագաթնաժողով է անում, որտեղ ընտրողաբար են վերաբերվում այն կառույցներին, որոնք առավոտից գիշեր տարիներ շարունակ ի շահ Հայաստանի և Արցախի հանրապետությունների են աշխատել: Այդ բոլոր կառույցներին վանում են Հայաստանի Հանրապետությունից:
-Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարություն էր տարածել, թե անհատական և անվանական կերպով հրավեր են ուղարկել բոլոր երկրներում գործող ՀՅԴ մարմիններին, բոլոր քույր կազմակերպություններին, նրան օժանդակող կամ փոխկապակցված կառույցների անդամներին, բայց ՀՅԴ բյուրոն շրջաբերական է տարածել, որով հրահանգ է տրվել բոլոր դաշնակցական կառույցներին չմասնակցել այդ գագաթնաժողովին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Սինանյան Զարեհը ստում է, բառախաղ է անում, որովհետև ով-ով, գոնե նա գիտի, որ Դաշնակցությանը հրավիրում են` ՀՅԴ բյուրոյին հրավեր ուղարկելով, ոչ թե ՀՅԴ-ական Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին անհատապես: Այսօրվա իշխանության 4 տարվա քաղաքականությունը սա է` Սփյուռքի կայացած կառույցները շրջանցել և անհատների հետ գործ բռնել:
Եվ ստացան ապտակը` եղավ երկու կաթողիկոսների, բազմաթիվ կազմակերպությունների հայտարարությունը, որոնք անընդունելի համարեցին իրենց մասնակցությունն այդ գագաթնաժողովին: Բայց մեր կառույցները, Հայ դատի գրասենյակները` Հայրենիքից` Արցախից ու Հայաստանից նեղացող չեն և այսօր էլ պատրաստում են եվրոպացի լրագրողների և պատգամավորների այցը Հայաստան:
Դրա համար եմ ասում, որ ներքին կյանքում շատ արագ հնարավոր է փոփոխություն, զինված ուժերում շատ արագ հնարավոր է հոգեբանական փոփոխություն: Անգամ ղեկավարի և հռետորաբանության փոփոխությունն ամ- բողջ բարոյահոգեբանական մթնոլորտը կփոխի զինված ուժերում:
-Կարծում եք` այդքան ժամանակ ունե՞նք, երբ զուտ տեխնիկական հարց է դարձել իշխանության համար` ամսվա վերջ Սոչիում, թե Բրյուսելում են Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու և պայմանագիր ստորագրեն:
-Եթե այսօր ասենք` դրա ժամանակը չունենք, մենք մի ամիս հետո էլ ասելու ենք` կորցրած մի ամիսն ափսոս էր: Երկու տարի այդպես կորցրել ենք, դրա համար ամեն օրն է թանկ: Տվյալ դեպքում` դժվար է կանխատեսել իրականում հոկտեմբերի 31-ին Սոչիում ինչ է լինելու կամ նույն օրը Բրյուսելում, որտեղ, կարծես թե, առաջարկում են սահմանագծման-սահմանազատման աշխատանքների հանձնաժողովի նիստ անցկացնել: Պետք է այս խճճվածությունից դուրս գալ և շատ արագ մթնոլորտ փոխել:
-Մերժելով վաշինգտոնյան խաղաղության պայմանագրի տարբերակը` կո՞ղմ եք մոսկովյան տարբերակին, թե՞ ընդհանրապես դեմ եք որևէ տարբերակին:
-Խնդիրն այն է, որ չկա խաղաղության պայմանագիր: Շեշտում եմ` այս իշխանությունը չունի խաղաղության պայմանագրի նախագիծ: Այս իշխանությունը ցանկացած թուղթ ստորագրելով, Արցախից հրաժարվելով, ախորժակները բացելով` պատերազմը շատ ավելի մոտեցնելու է Երևանին: Պատահական չէր, որ ԱԺ ամբիոնից ասացի, որ իմ Քանաքեռին է մոտենալու:
Վստահաբար մետրոյով երթևեկում եք և լսել եք, որ պարբերաբար հայտարարում են, թե մետրոյի վագոնում, եթե անծանոթ պայուսակ գտնեք, դիմեք մեքենավարին: Այսինքն` մարդկանց միշտ պահում են պատերազմական հոտը քթներին` ներհայաստանյան կյանքում սեփական ժողովրդին տեռորի ենթարկելով, թե թշնամին գալու է, ու դուք չենք կարողանալու պաշտպանվել, որպեսզի մարդիկ էլ ասեն` լավ, ինչ թուղթ կա ստորագրեք, միայն «պրծնենք»:
-Այն, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է, ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են, թե տեղին էր, որովհետև չպետք է այլ երկրի պաշտոնյան խառնվի ՀՀ ներքին գործերին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նման որոշմանը:
-Այլ գործչի դեպքում ուրիշ է, բայց Կոնստանտին Զատուլինն այն եզակի նվիրյալներից է մնացել, որ մինչև հիմա պինդ կանգնած է Հայաստանի և Արցախի կողքին: Լևոն Տեր-Պետրոսյանին էլ են շատերը տարիներ շարունակ քննադատել, մյուս ղեկավարներին էլ, բայց միայն այս իշխանությունն է անձնական մոտեցումով առաջնորդվում, և նրանց քինախնդրությունը սահման չի ճանաչում:
Կոնստանտին Զատուլինի մուտքը մերժել էին Հայաստան, ԱԺ-ից էլ նամակ էին ուղարկել, բայց այնքան քինախնդիր են, որ առաջինը շտապել էին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում լուրը հրապարակել: Այսքանից հետո` զարմանում եմ, որ դեռ մեր հայրենակիցների մեջ կան մարդիկ, որ ասում են` լավ, Նիկոլն ի՞նչ անի: Այդպես են պատերազմը պարտվել, որովհետև գործը թողած` Ֆեյսբուքում ստատուս ու բանաստեղծություն էին գրում, ստեր տարածում, պարտությունը էլ ինչպե՞ս է լինում, հենց այսպես` մարդկանց թևաթափ անելով:
-Ըստ Ձեզ` Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը ի՞նչ հետևանքներ կունենա` առանց այն էլ ճգնաժամի մեջ գտնվող հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Մենք ունցել ենք մի հայազգի վարորդ, որը ծանր վթարի էր ենթարկել ուղևորատար ավտոբուսի: Նրան շատ անհարգալից էին վերաբերվել և խալաթով բերել էին դատարան: Ամբողջ Հայաստանը ոտքի էր կանգնել, իսկ այս դեպքում` ՌԴ Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահի մասին է խոսքը, ինչ-որ «гастарбайтер» չէ, պատերազմից փախած ՌԴ քաղաքացի չէ: Մի պահ պատկերացրեք` ի՞նչ կանեինք մենք, եթե Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներից մեկին չթողնեին մտնել Ռուսաստան կամ Վրաստան:
-Ի դեպ, տևական դադարից հետո` խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին Ազգային ժողովում էր: Սա նշանակո՞ւմ է վերադարձ խորհրդարան:
-Միշտ ասել ենք` երբ ուզենանք, մեր օրակարգով կվերադառնանք: Ուզում եմ հիշեցնել, որ երկու շաբաթ առաջ հանրահավաք էր, և հաջորդ օրը խմբակցությունով որոշեցինք, և ես մտա դահլիճ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցա` ներկայացնելով հանրահավաքում հավաքված մարդկանց կարծիքները, կոչերը քաղաքական մեծամասնությանը, որ հիմա Նիկոլին փրկելու ժամանակը չէ, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է: Երեկ էլ ԱԺ հայտարարությունների ժամին եկել էինք, որովհետև կրիտիկական հարցեր կան, որոնք պետք է հնչեցվեին:
-Իսկ փողոցում պայքարի օրակարգ այլևս չունե՞ք:
-Բոլոր օրակարգերը մեր զինանոցում կա, բայց այն պետք է լինի իմաստալից: Առաջիկայում լինելու է հանրահավաք, այլ մանրամասներ չեմ ասում»:
-
11:27
25.06.26
Իմ գնահատմամբ, եթե այդ հարցի պատասխանը այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին. Նիկոլ Փաշինյան
Կարդալ ավելին
-
11:16
25.06.26
ԵԱՏՄ-ն պիտի պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա, եթե չկա՝ չկա. Նիկոլ Փաշինյան
Կարդալ ավելին
-
10:45
25.06.26
Արարատ Միրզոյանը արձակուրդ է մեկնում
Կարդալ ավելին
-
10:32
25.06.26
Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Վարուժան Գեղամյան
Կարդալ ավելին