Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
01.11.22
268

Չհամաձայնեցված հարցերի մասին կարելի է խոսել, բայց պետք չէ. Պուտինն ամփոփում է Սոչիի հանդիպումը

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա։ Սոչիում Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում շտապել է տեղեկացնել Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինը միայնակ է նստել լրագրողների հարցերին պատասխանելու:

Խնդիրների մասին, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել, կարելի է խոսել, բայց պետք չէ, ասել է Ռուսաստանի նախագահը: