Լրահոս
Սպորտ
10:30
28.12.22
132

Չելսին պայմանագիր կկնքի Մոնակոյի պաշտպանի հետ

«Չելսին» շուտով կհայտարարի «Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադիաշիլի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Ըստ աղբյուրի՝ գործարքը կկազմի մոտ 35-40 մլն եվրո։ Կապույտներն արդեն քննարկել են անձնական պայմանագրի պայմանները 21-ամյա ֆրանսիացու հետ։

Բադիաշիլի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:

Ֆրանսիական լիգայի 1-ի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։