Լրահոս
Հասարակական
11:15
23.05.22
129

«Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդու ոսկորներ

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավագ քննիչ Բասմաջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Ստեփանավան քաղաքի «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերված դիակի փաստով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հայտնել է իր վերադասին, որ անհայտ քաղաքացուց տեղեկություններ են ստացվել, որ նշված գերեզմանատանը դիակ կա:   

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են հագուստ, որի մեջ առկա են եղել ոսկորներ: 

Տեղում զննելով այն, դատաբժիշկը հայտնել է, որ հայտնաբերված ոսկորները արտաքինից պատկանում են նախկինում հուղարկավորված մարդու: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար: