Լրահոս
Հասարակական
21:37
10.05.22
1 267

Ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները․ Սարգիս Կարապետյան

Img default alt hy

Որպես նախաբան ասեմ. Շնորհակալ եմ Աստծուն և Դաշնակցությանը, որ կարող եմ, իրավունք ունեմ և պարտավոր եմ ձեզ ընկեր անվանել: Ինչու՞ այսօր ձերբակալվեցին մեր ընկերները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության և տարածված տեսագրության, մի խումբ տղաներ "ծեծել" են տարեց պապիկներին, գրել է ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:

«Քննադատելով յուրաքանչյուր տեսակի բռնությունը հայերի միջև պետք է ասեմ հետևյալը' այո, քննադատելի է միջադեպը, սակայն խիստ կասկածելի է տարեցների ՀԱՅ լինելը։

Երբ ինչ որ մեկը, անկախ տարիքից և սեռից, փայտը ձեռքին հարվածում է մեքենաներին և թքում է վերջիններիս վրա, այն դեպքում երբ մեքենայից կախված է Հայաստանի և Արցախի դրոշները, ապա այդ մեքենայի միջի մարդկանց անարգողը ուղղակի չի կարող հայ լինել։

Նրանք սովորական թուրք են և ստացել են թուրքին արժանի պատասխան։ Հետևաբար փաստենք, որ ՀՀ ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները»: