Լրահոս
Քաղաքական
14:15
29.04.25
148

Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան

Img default alt hy

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.

«Հայաստանի գործող վարչապետը, հետեւապես նաեւ Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ է։

Նա անընդունելի է ԱՄՆ գործող վարչակազմի, Ռուսաստանի, Չինաստանի համար։ ԵՄ “գնացող” վարչապետն անգամ ԵՄ համար է անլուրջ գործընկեր, որն Ադրբեջանի հետ է կառուցում իր հարաբերությունները։

Բնական դաշնակից Իրանը ստիպված է հարաբերություններ պահպանել, զուտ աշխարհաքաղաքական պատճառներով, ի հեճուկս ներկայիս ՀՀ-ի վարած քաղաքականության։

Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար»։