Լրահոս
Հայաստան
15:14
05.02.21
62

«Բոլոր հարցերով դիմեք Ալթունյանին, ես այդ հարցերին կպատասխանեմ համապատասխան պահին».Վաղարշակ Հարությունյան

Բոլոր հարցերով դիմեք Գևորգ Ալթունյանին. այսպես արձագանքեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, երբ լրագրողները ԱԺ-ում փորձեցին նրանից պարզաբանումներ ստանալ՝ որքանով է համապատասխանում իրականությանն այն տեղեկությունը, թե Պաշտպանության բանակ այլևս չի լինելու, փոխանցում է tert.am-ը:

Հարցին՝ ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու ՊԲ-ն, նա ասաց. «Այդ բոլոր հարցերին, բնական է, ես կպատասխանեմ համապատասխան պահին»:

Tert.am-ի հարցին՝ նրա համար վիրավորական չէ՞, որ բանակի վերաբերյալ պարբերաբար այնպիսի հայտարարություններ են արվում, թե պարտության հիմնական մեղքը բանակն է կրում, որ 30 տարի բանակ չենք ունեցել և այլն, պաշպանության նախարարը չարձագանքեց:

Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանի անվտանգության աշխատակիցները նրան հարցեր ուղղող լրագրողներին ասացին. «Թողեք՝ մարդն անցնի, մի քիչ ձեզ լրագրողի պես պահեք»:

Tert.am-ի պնդող հարցին՝ որպես պաշտպանության նախարար ոչինչ չունի՞ ասելու բանակի շուրջ հնչող այդ հայտարարությունների վերաբերյալ, և արդյո՞ք պատկերացնում է զինվորների, գեներալների բարոյահոգեբանական վիճակն այդ ամենից հետո, նա արձագանքեց. «Ես երկու անգամ չեմ կրկնում, ասացի՝ բոլոր հարցերին կպատասխանեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: