Լրահոս
Քաղաքական
19:20
06.10.24
341

Բոլոր նախագահների ժամանակ ընդդիմադիր եմ եղել, առաջ սխալներ են եղել, իսկ հիմա ողբերգության մեջ ենք․ Բագրատ Սրբազան

Img default alt hy

Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրույթում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում, լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները, ոչ մի թշնամական երկիր մեզ ո՛չ սպառնացել է, ո՛չ էլ պարտադրել»,-նշեց Սրբազանը։