Լրահոս
Իրավական
22:50
18.01.23
171

Բնակարանային գողությունը բացահայտվել է

Img default alt hy

Հունվարի 17-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 3-ի ժամը 20.00-ից հունվարի 16-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել հանգուցյալ սկեսրայրի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող տուն և գողացել սպասքի պարագաներ, արդուկ, կշեռք, գազի բալոն, ավտոմեքենայի նվագարկիչ և այլ իրեր:

Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել են Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 42 և 40 տարեկան երկու բնակիչ: Հունվարի 18-ին նրանք հայտնաբերվել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են

Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, 42-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրի խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նախաքննությունը շարունակվում է: