Լրահոս
Հասարակական
10:15
15.05.22
506

BMW-X5-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Img default alt hy

Մայիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Shamshyan.com»-ը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:   Քաղաքացիների ավտոմեքենաներին են մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա և պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է: 

Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: