Լրահոս
Միջազգային
19:20
15.04.22
230

Բևեռային արջերի ռեկորդային աճ՝ Յակուտիայում

 

«Արջի կղզիներ» արգելոցի և Յակուտիայի «Քուրդիգինո-Կրեստովայա» արգելոցի տարածքներում երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է Ռուսաստանի Կարմիր գրքում գրանցված 18 բևեռային արջերի որջ։ Սա ռեկորդային թիվ է Արևելյան Սիբիրյան ծովի ափին ողջ պատմության ընթացքում։

«Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր արգելոցը հենց բևեռային արջերի ծննդատունն է։ Չնայած նրան, որ գլոբալ տաքացման պատճառով նրանց ապրելու տեղը երբեմն փոխվում է»,-ասում է «Լենա Սյուներ» ազգային պարկի տնօրեն Արկադի Սեմենովը: