Լրահոս
Հասարակական
23:45
09.08.25
887

Բեռնատարի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ բժիշկները արձանագրել են նրա մահը

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 89-րդ կմ հատվածում բեռնատար ավտոմեքենայի մոտ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Տեղում Ապարանի հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Մախմուդովի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Արագածոտնի բնակիչ, 50-ամյա Թաթուլ Մ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է և, մինչ բժիշկների ժամանումը, հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։