Լրահոս
Տարածաշրջան
11:19
05.05.25
303

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ

Img default alt hy

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է belta.by-ը։

Այցի ընթացքում նախատեսված է Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դեմ առ դեմ  ​​և ընդլայնված բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ:

Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։

Նախատեսված է Ասադովի հետ Բելառուսի վարչապետի այց  օկուպացված Արցախի Հանրապետություն՝  Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում դւտելու վերականգնված օբյեկտները, նաև այց Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։