Լրահոս
20:29
02.11.22
142

Բելառուսի նախագահի ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում. Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը գրել է.

«ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»։