Լրահոս
Իրավական
21:38
29.04.25
285

ԲԴԽ-ն քննում է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցը․ News.am

Img default alt hy

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում տեղի կունենա այսօր՝ ժամը 21:00-ին։ Այս մասին հայտնել են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։

Ավելի ուշ Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»: