Լրահոս
Իրավական
17:18
09.03.21
60

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը կրկին հրավիրվել է ՀՔԾ. նա վկայի կարգավիճակ ունի

Img default alt hy

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Ռուբեն Վարդազարյանը։

Վարդազարյանը չի ցանկացել  նշել, թե ինչ քրեական գործով է իր կինը հրավիրվում Հատուկ քննչական ծառայություն։ Նա միայն ասաց, որ իր կինն ունի վկայի կարգավիճակ։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից չմեկնաբանեցին, թե ինչ քրեական գործով է ԲԴԽ նախագահի կինը հրավիրվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդազարյանը հայտնել էր, որ իր կնոջը ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության: