Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:37
01.01.21
74

Բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են. Ալիև

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, սակայն նրանց «չի կարելի ռազմագերիներ համարել»,-168.am-ի փոխանցմամբ հաղորդում է Sputnik-Ադրբեջանը:

«Հայկական զինված խմբավորումները, որոնք դեռեւս մնում են ազատագրված հողերում, չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Պատերազմի ավարտից ի վեր՝ նրանց մեծ մասը ձերբակալվել է: Սակայն նրանց չի կարելի համարել զինվորականներ, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել է Ալիեւը: