Լրահոս
Միջազգային
12:34
31.10.22
94

Բայդենը շնորհավորել է Բրազիլիայի նոր նախագահին և համագործակցության հույս հայտնել

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Աշխատավորների կուսակցության թեկնածու Լուիս Ինասիու դա Սիլվային Բրազիլիայի պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 30-ին ավարտված ընտրություններում հաղթանակի առթիվ, նշելով, որ քվերակությունը եղել Է ազատ և արդար: Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարությունը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Շնորհավորում եմ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ազատ, արդար և վստահության արժանի ընտրությունների արդյունքներով որպես Բրազիլիայի հաջորդ նախագահ ընտրվելու առթիվ,- ասված Է փաստաթղթում:- Ես անհամբերությամբ եմ սպասում առաջկա ամիսներին և տարիներին մեր երկու երկրների միջև համագործակցության շարունակման համատեղ աշխատանքին»:

Հոկտեմբերի 30-ին Բրազիլիայում կայացել Է ընդհանուր ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում քաղաքացիները քվեարկել են երկրի ապագա նախագահի և 12 նահանգների նահանգապետերի համար: Արձանագրությունների 99,38 տոկոսի մշակումը ցույց Է տվել, որ Աշխատավորների կուսակցության առաջնորդին պաշտպանել Է ընտրողների 50, 37 տոկոսը, մինչդեռ նրա պահպանողական մրցակից Ժայիր Բոլսոնարուին՝ 49,13 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: