Լրահոս
Հասարակական
13:32
01.12.22
111

Բախվել են Mercedes Vito-ն ու թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսի միջից ևս մոտ 8 հոգի անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Բախման հետևանքով Mercedes Vito-ն, որը հաշվառված է «Արարատ Բանկի» հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել տրանսպորտային կանգառն ազդարարող երթակե ցուցանակին և տապալել այն։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , վիրավորի, ինչպես նաև դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած անձանց մասին տեղեկություններն ու նրանց ամբողջական տվյալները։