Լրահոս
Հասարակական
13:08
24.11.22
169

Բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ներ․ կա վիրավոր

Img default alt hy

Նոյեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի  մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Գևորգ Հ․-ի վարած Opel մակնիշի, 62-ամյա Հայկազ Ա․-ի վարած Opel մակնիշի և 27-ամյա Սևադա Դ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Լ․ Ե․-ն բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։