Լրահոս
Հասարակական
23:08
31.10.22
159

Բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ներ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Դիլիջանի վարչական տարածքում, բախվել են Mercedes և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Դիլիջան» ԲԿ։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչակման բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։