Լրահոս
Հասարակական
18:52
31.10.22
126

Բախվել են Mercedes-ն ու «06»-ը, վերջինս գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Արթուր Ա-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Արտակ Ղ-ի վարած Mercdes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։ 

Գ. Շամշյանը հայտնում է, որ բախման հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է։