Լրահոս
Հասարակական
22:42
27.10.22
195

Բախվել են բեռնատար գնացքն ու BMW-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու BMW մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքվ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժնինը պարզում են BMW-ի վարորդի, վիրավորի և բեռնատար գնացքի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ն էլ վերածվել է մետաղի ջարդոնի։