Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:35
10.08.25
359

Բարձր եմ գնահատում Թրամփի դերը Երևան-Բաքու բանակցությունների կազմակերպման գործում․ ԱՄԷ նախագահ

Img default alt hy

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին խաղաղության վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի հայտարարության կապակցությամբ:

Այս մասին Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու երկու երկրների ժողովուրդներին, և բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։ 

Իր միջազգային գործընկերների հետ համագործակցելով, ԱՄԷ-ն հանձնառու է շարունակել ամրապնդել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ ծառայելով համաշխարհային խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը»,-գրել է նա։