Լրահոս
Քաղաքական
23:29
04.04.25
593

Բաքվում այսօր «հարցաքննվել է» գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը

Img default alt hy

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այսօր «հարցաքննվել» է Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։

Հաջորդ «նիստը» տեղի է ունենալու ապրիլի 7-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 16 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը,   Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: