Լրահոս
Տարածաշրջան
12:12
26.08.22
224

Բաքվից Անթալիա թռչող ինքնաթիռը ետվայրէջք է կատարել

Img default alt hy

«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) J2 027 Բաքու-Անթալիա չվերթի անձնակազմի ղեկավարը օգոստոսի 26-ի վաղ առավոտյան թռիչքից հետո որոշել է ետ վերադառնալ Բաքվի «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ վերադարձի պատճառը եղել են օդանավում առաջացած տեխնիկական խնդիրները:

 Բաքվից Անթալիա մեկնող ուղևորները ստիպված կլինեն թռչել մեկ այլ ինքնաթիռով: